1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ պառլամենտի սպանդը: Վաղեմության ժամկետի անցման պատճառով, 20 տարի անց պիտի պարզ դառնար, որ Նաիրի Հունանյանը եղել է ԱԱԾ ուղիղ վերահսկողության տակ:
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցավ մեծ ավանտյուրա, Հայաստանի վարչապետ դարձավ Փաշինյան Նիկոլը: Հետո պիտի պարզ դառնար, որ Փաշինյան Նիկոլը ևս գործել է ԱԱԾ ուղիղ վերահսկողության տակ:
1999 թվականի հոկտեմբերի 27-ի դրությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության և ներքին գործերի նախարարը Սերժ Սարգսյանն էր: Սպանդի օրը տեղի ունեցած՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին նա չէր մասնակցում:
2018 թվականի դեպքերի ժամանակ ՀՀ անվտանգության ծառայության տնօրենը Գեորգի Կուտոյանն էր, ում Փաշինյան Նիկոլը հրապարակավ շնորհակալություն հայտնեց, հեղափոխության ընթացքում առավելագույնն անելու համար:
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Հ.Գ.
Մեդիա դաշտը գրաված մի քանի կուսակցական լրագրողներ ու խմբագիրներ, քաղաքական գործիչներ, կուսակցապետեր ու վերլուծաբաններ ամեն ինչ անում են, որ այս հարցերը չդիտարկվեն սույն պրիզմայով: